Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ցեղասպանությունից 100 տարի անց Հայաստանը չի հանձնվում. Le Monde

Ցեղասպանությունից 100 տարի անց Հայաստանը չի հանձնվում. Le Monde
25.04.2015 | 14:20

Ապրիլի 24-ին Հայաստանի բնակչությունը և հայկական սփյուռքը Երևանում մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ գրում է ֆրանսիական Le Monde-ը:
Հայաստանի Արմավիրի մարզի Մարգարա գյուղի բնակիչները չեն հիշում, որ Թուրքիայի հետ սահմանը երբևէ բաց է եղել: Այսպես նրանք ապրում են հարյուր տարի: «Այս ուրբաթ՝ ապրիլի 24-ին Մարգարայի բնակիչները երկրի տարբեր ծայրերից և սփյուռքից ժամանած հազարավոր այլ հայրենակիցների հետ եկել են մայրաքաղաք Երևան, որ մասնակցեն Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ցեղասպանության հիշատակի արարողություններին: Միջոցառմանը մասնակցել են այլ երկրների նախագահներ, այդ թվում` Ֆրանսուա Օլանդը և Վլադիմիր Պուտինը»,-գրում է պարբերականը: Ամենուր հիշողության խորհրդանիշ անմոռուկներ են և «Ես հիշում ու պահանջում եմ» մակագրությամբ բազմալեզու պաստառներ: Ավելի քան 20 երկիր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը`չնայած Անկարայի դիրքորոշմանը: Հայաստանը` 3 մլն բնակչությամբ այդ երկիրը, շարունակում է ելք չունենալ դեպի ծով, ունենալով ոչ սովորական հարևաններ, ինչը խոչընդոտում է երկրի տնտեսական զարգացմանը: Հյուսիսում Վրաստանի հետ հարաբերություններն այնքան էլ սրտանց չեն: Արևելքում օրեցօր վատթարանում են Ադրբեջանի հետ հարաբերությունները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Հարավում Իրանն է, որի հետ հարաբերությունները բարելավվել են, հեշտ չեն հարաբերությունները Թուրքիայի հետ: Ժամանակը չի ջնջել անցյալի ցավալի հիշողությունները: «Ֆուտբոլային դիվանագիտությունը»` երկու երկրների միջև հաշտեցման ոչ տևական փորձը, երկար չտևեց: Թուրք-հայկական շրջանը` ինչպես խորհրդային ժամանակներում, հսկում են ռուս զինվորականներ, որոնց Երևանը վստահել է իր անվտանգությունը: 2010-ին Հայաստանը երկարաձգել է Վլադիմիր Պուտինի բանակի հետ համագործակցության պայմանագիրը` ներկա պահին Գյումրիի ռազմական բազայում գտնվում է ռուսական 4-րդ զորամիավորումը: «Մենք կցանկանայինք, որ սահմանը բացվեր, այդ ժամանակ նաև առևտուր կլինի, հնարավոր է, հյուրանոցներ, սակայն ոչ թուրքերի առաջ քաշած պայմաններով` հետ տալ Ղարաբաղը և հրաժարվել ցեղասպանության ճանաչումից»,-ասել է գյուղապետ Խաչատուր Ասատրյանը: Սահմանը բացվել է միայն մեկ օր`1993-ին, երբ սահմանի այն կողմից մարդասիրական օգնություն է ցուցաբերվել: «Այդ ժամանակ մենք հարց չունեինք Ղարաբաղի հակամարտության պատճառով»,- հիշում է նա:
«Հայաստանը հակամարտության բորբոքման մեջ մեղադրում է Թուրքիային: Հայաստանի պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանի խոսքերով` Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, այդ աջակցությունն ուժգնանում է ոչ միայն դիվանագիտական, այլև ռազմական պլանով»,- գրված է հոդվածում:

Դիտվել է՝ 1624

Մեկնաբանություններ